Բաժիններ՝

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ Կենտրոնի մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի մի շարք փողոցներ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վերոնշյալ ժամանակահատվածում փակ են լինելու Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս