Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ լուծելու առևանգված քաղաքացիների հարցը։

«Չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել բարձրագույն ղեկավարության հետ։ Մենք կցանկանայինք բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ անցկացնել՝ մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասել է նա։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև հարաբերությունների ամենացավոտ թեմաներից է։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանեց միայն 13 ճապոնացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Մյուսները հայտարարվեցին մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվեցին նրանց մասունքները, որոնց իսկությունը պարզել այդպես էլ չհաջողվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031