Բաժիններ՝

Թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացած կորեացի տղամարդը բացատրել է իր արարքի պատճառները

Asiana Airlines-ի կորեացի ուղևորը, ով Հարավային Կորեայի Դեգու քաղաքում վայրէջք կատարելուց րոպեներ առաջ բացել էր ինքնաթիռի դուռը, ոստիկանությանն ասել է, որ նման քայլի է դիմել, քանի որ «անհարմար» է զգացել։ Yonhap գործակալության տվյալներով՝ տղամարդը ոստիկանությունում հայտնել է, որ «ցանկացել է արագ դուրս գալ ինքնաթիռից»։

Նա նաև անկեղծացել է, որ սթրեսային վիճակում է եղել, քանի որ վերջերս կորցրել է աշխատանքը։

Տղամարդը բացել էր ինքնաթիռի դուռը, երբ այն 213 մետր բարձրության վրա է եղել, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում։ Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության պաշտոնյան հայտնել է, որ երկրի մակրեևույթին մոտ մակարդակներում հնարավոր է բացել վթարային ելքերը, քանի որ այդ ժամանակ ինքնաթիռի ներսի և դրսի ճնշման մակարդակները մոտ են։

Ուղևորներից ինը վայրէջքից հետո շնչառական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց, ապա ժամեր անց դուրս գրվել բուժհաստատությունից։

Նշվում է, որ ոստիկանությունը մտադիր է կալանավորել միջադեպի պատճառ դարձած տղամարդուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031