Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 24-ին Նոյեմբերյան-3 տեղամասում ծառայություն իրականացնելիս նկատել են փայտանյութ բարձած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: 48-ամյա վարորդը հայտնել է, որ նույն օրը ապօրինի հատել է 10 ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
48-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: