Բաժիններ՝

Գերմանիայի իրավապահներն ուսումնասիրում են փոխկանցլերի գրասենյակ առաքված սպիտակ փոշով ծրարը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի («Կանաչներ»)՝ Ֆլենսբուրգում գտնվող գրասենյակ սպիտակ փոշով ծրար է առաքվել: Այս մասին հայտնում  է ТАСС գործակալությունը:

Ծրարն ստացվել է մայիսի 24-ի երեկոյան։ Գրասենյակի աշխատողներն այն տարել են ոստիկանության բաժանմունք, ուր իրավապահ մարմինների աշխատակիցները կանչել են հրշեջների։ Քանի որ նյութի բնույթը եղել է անհայտ, աշխատակիցներին տարհանել են շենքից, իսկ դրա շուրջն ընկած տարածքը՝ շրջափակել։ Այնուհետև հրշեջները, պահպանելով բոլոր նախազգուշական միջոցները, ծրարը դուրս են տարել այնտեղից։

Ներկայում փոշին ուսումնասիրվում է վտանգավոր քիմիական կամ ռադիոակտիվ նյութերի պարունակության նպատակով։ Ինչպես հայտնել է ոստիկանությունը, մինչ այժմ ծրարի հետ շփված անձանց մոտ առողջական խնդիրներ չեն առաջացել։ Բացառված չէ, որ փոշին իրենից ներկայացնում է սովորական ավազ։ Հետազոտության արդյունքներն առայժմ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս