72-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին Արմենակյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 72-ամյա Ռուբիկ Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: