Բաժիններ՝

Սերբիայի դպրոցներից մեկում դեռահասը հրաձգություն է իրականացրել. կա զոհ և վիրավորներ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում այսօր վաղ առավոտյան մոտավորապես ժամը 8:40-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է անվտանգության աշխատակիցը, 5 երեխա վիրավորվել է: Հրաձգությունն իրականացրել է դեռահասը, որը գողացել է իր հոր հրազենը և կրակ բացել դպրոցում: Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գտել է 7-րդ դասարանում սովորող մոտ 12-13 տարեկան տղային՝ զենքը ձեռքին: Նշվում է, որ նա կրակ էր բացել պատմության դասի ժամանակ:

Դպրոցի մերձակայքում են գտնվում մի շարք դեսպանատներ և թանգարաններ: Տվյալ հատվածը շղթայվել է: Երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվել:

Հրաձգություն իրականացնող տղայի համադասարանցիներից մեկը հայտնել է, որ տղան հանգիստ էր և զուսպ, լավ գնահատականներ էր ստանում:

Mirror-ը հիշեցնում է, որ Սերբիայում զանգվածային հրաձգություններ հազվադեպ են տեղի ունենում: Մասնագետները, սակայն, բազմիցս նախազգուշացրել են, որ 1990-ականների պատերազմներից հետո մեծ թվով զենքեր են մնացել երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս