Բաժիններ՝

Վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, բանկային համակարգի շահութաբերությունը բարելավվել է. Մարտին Գալստյան

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների միջավայրում՝ 2022 թ.-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք:

«Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների համեմատությամբ՝ բանկային և կենսաթոշակային ակտիվները գրանցել են հարաբերականորեն բարձր աճի տեմպեր,- Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս նշեց Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով,- Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ.  վարկերն աճել են շուրջ 16 տոկոսով, որը համադրելի է եղել 2020 թ.-ին նախորդող՝ մինչկովիդային տարիների միջին աճի տեմպերին: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճի պայմաններում վարկերի համեմատ՝ ավանդներն առաջանցիկ են աճել: Այսինքն՝ արտաքին ոչ ռեզիդենտ հանդիսացող սուբյեկտների մուտքով ՀՀ ֆինանսական համակարգ՝ ունենք մի իրավիճակ, որ ավանդների աճը գերազանցել է մեր վարկերի աճին»:

ԿԲ նախագահը հավելեց, որ վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով. սպառողական, գյուղ և բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել են 10-12 տոկոս աճի տեմպեր, իսկ հիփոթեքային վարկերի գծով պահպանվել են նախորդ տարիների բարձր աճի տեմպերը:

«Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է ցածր մնալ՝ թե՛ իր երկարաժամկետ միջինից, թե՛ նախքան համավարակի շոկը գրանցված մակարդակներից:

Կարդացեք նաև

Նախորդ տարիների տևական ժամանակահատվածի ընթացքում արձանագրված ցածր շահութաբերությունների համեմատությամբ՝ բանկային համակարգի շահութաբերությունն էականորեն բարելավվել է»,- նկատեց ԿԲ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս