Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

ՌԴ ՊՆ՝ ապրիլի 19-ի հաղորդագրությն մեջ ևս նշվում է,. որ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում:

Տեսանյութեր

Լրահոս