Տեղ համայնքում 11 կմ հատվածից 5 կմ-ն համարել ենք պրոբլեմատիկ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Տեղ համայնքում տիրող իրավիճակին.

«Տեղ համայնքում ունենք հետևյալ իրավիճակը՝ մենք ունենք 11 կմ հատված, դրանից 5 կմ հատված մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ։ Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ հատվածով, ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Սա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունեն ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով։ Սա նշանակում է  նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այս սահմանից որոշակի հեռավորության վրա։ Այդ պրոբլեմատիկ հատվածում, մեր գնահատմամբ՝ իրենք գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, նախկին իմ հայտարարությունը դա 5 կմ հատվածից ավելին է, հիմա այդ պրոբլեմատիկ հատվածը դարձել է 3,6 կմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենց փորձը ցույց է տվել, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, ապա դա կարող է որոշակի արդյունքներ տալ։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ մնացած 3,6 կմ հատվածն էլ կճշգրտվի և թեման կամփոփվի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս