Ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում
Հայաստանում ամուսնալուծության ցուցանիշները մտահոգիչ են: Այդ համատեքստում առավել սուր է խնդիրը Երևանում: 2022 թվականի տվյալներով, ամուսնալուծությունների ցուցանիշով առաջատարը մայրաքաղաքն է:
«Մի կողմից Հայաստանում զույգերը բավական ուշ են ամուսանանում, բայց մյուս կողմից մենք ունենք շատ լուրջ ամուսնալուծությունների խնդիր: Երևանում 2022 թվականի տվյալներով յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ պետք է ձևավորվի ընտանիքը, ծնվեն երեխաներ, արդեն խնդիր ունի»,- այս մասին նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանն՝ անդրադառնալով ժողովրդագրական մարտահրավերների:
Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Հայաստանում ամուսնալուծության ցուցանիշով ամենաբարվոքը Գեղարքունիքի մարզն է: Այստեղ 7 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: