ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին:

Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում:

Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, պատմաբանի ու վավերագրողի համար հետազոտության անսպառ աղբյուրներ են:

Անհնար է գերագնահատել Վարդան Դևրիկյանի՝ մարդու և քաղաքացու կերպարը, որն իր մեջ միավորում էր մտավորականին ու Հայոց բանակի սպային:

Խորապես ցավակցում եմ Վարդան Դևրիկյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և մարտական ընկերներին»:

Տեսանյութեր

Լրահոս