Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը քննարկել են Հայաստանում վերջին տնտեսական զարգացումները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում վերջին տնտեսական զարգացումները: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Նա (խմբ.՝ Ադեյեմոն) հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությանը», – գրված է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից և արտահանման հսկողությունից խուսափելու դեպքերը։