«Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան. մենք չենք կարող պարտադրել». Փաշինյան

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում օրերս ՀՀ տարածքում հայտնված և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին.

«Ապրիլի 10-ին ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել առ այն, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Խնդրում եմ դեպքի հետ կապված հնարավոր տեղեկություն տրամադրել, և ասացեք՝ արդյոք ինչ-որ գործընթաց կա՞ իրեն փոխանակելու մեր գերիների հետ»,- հարցրեց իշխանական պատգամավորը:

Փաշինյանն ուշագրավ մանրամասներ փոխանցեց.

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև մեր ստանձնած միջազգային պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան վերադարձնել:

Կարդացեք նաև

Ըստ մեր ունեցած տվյալների՝ 2-րդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ: Այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե ո՞նց է, որ զինվորներն անարգել հատել են սահմանը, եկել հասել են ինչ-որ տեղեր: Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի, պետք է հետևություններ արվեն, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինվորը մոլորվել և 1 ամբողջ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր, ավելի ճիշտ, մենք գիտեինք, որ նա շփոթվել է և սահմանը հատել է, հետո նա վերադարձավ:

Ընդ որում, երբ նրա մոլորվելու և վերադարձի վայրն ենք դիտարկում, պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով վերադարձել է Հայաստան…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս