ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 31-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս