«Ակադեմիական քաղաքի» նախագիծը հայտարարվեց անհետաձգելի

«Առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը, մենք չենք կարող ապահովել մեր երկրի ապագան»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մանրամասն հետազոտել են այն խնդիրները, որոնք առկա են  բարձրագույն կրթության ոլորտում.

«Այդ պրոբլեմներն արձանագրել ենք, այդ թվում՝ այս դահլիճում: Դրանցից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին, երկրորդը՝ բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին, և այս հատվածում մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, մենք չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից: Այսօր, ցավոք սրտի, ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել բուհ, ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության և իր բովանդակության հետ:

Այս իրավիճակները գնալով մեծանում են և մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է՝ հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դրա մեկտեղումն անհրաժեշտ է և տրամաբանական:

Կարդացեք նաև

Դուք գիտեք, որ «ակադեմիական քաղաք»-ի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մինչև 8 բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա, և ենթադրում եմ, որ առաջիկայում կարող ենք այս նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո այս առաջարկն արտապատվիրակել հենց բուհերին և գիտահետազոտական հաստատություններին, նրանց առաջարկելով սկսել քննարկումներ իրենց համատեղ ապագան կառուցելու վերաբերյալ, պետության կողմից անելով հետևյալ առաջարկը, այնտեղ, որտեղ կլինեն պարտավորություն, ուրեմն այդ հաստատությունների նկատմամբ պետությունը կստանձնի հետևյալ պարտավորությունը: Մենք իրենց կասենք՝ դուք զբաղվեք կրթական և գիտական գործունեությամբ, մնացած տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանսական հարցերը պետությունը կվերցնի իր վրա:

Ահա այս ճանապարհին մենք հերթական կարևոր որոշումն ենք կայացնում, բարեփոխում ենք մեր ունեցած կառուցակարգերը, և գիտության կոմիտեի փոխարեն՝ կունենանք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կիրականացնի մեր ռազմավարությունների այս հատվածը, որը վերաբերում է բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղացնելուն կամ գիտահետազոտական և կրթական բաղադրիչները  բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ինտեգրելու, մեկտեղելու ուղղությամբ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս