Բաժիններ՝

Austrian Airlines-ն ավելի քան 100 չվերթ Է չեղարկել գործադուլի պատճառով

Austrian Airlines ավիաընկերությունն այսօր ավելի քան հարյուր չվերթ է չեղարկել աշխատողների գործադուլի պատճառով, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում:

Ավստրիայի տնտեսական պալատի տվյալներով՝ ավիաընկերությունն աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձերը բարձրացնել 12,3 %-ով։ Սակայն աշխատողների ներկայացուցիչները շեշտել են, որ այդ առաջարկը վերաբերում է միայն աշխատակիցների որոշակի կատեգորիաների, իսկ մնացածը ստիպված կլինեն բավարարվել աշխատավարձերի ընդամենը 10 %-ով բարձրացմամբ։

Bloomberg-ը հիշեցնում է, որ եվրոպական ավիափոխադրողները վերջին շաբաթներին բախվում են գործադուլների, որոնք համընկնում են Զատկի տոնին նախորդող շատ ծանրաբեռնված սեզոնի հետ: Austrian Airlines-ի սեփականատեր հանդիսացող Lufthansa ավիաընկերությունը ստիպված էր մարտի 27-ին չեղարկել թռիչքները Գերմանիայում, որտեղ նույնպես գործադուլ էր կազմակերպվել աշխատավարձերի բարձրացման պահանջով: Ֆրանսիայում ևս գործադուլներն ազդել են օդանավակայանների աշխատանքի վրա:

Իսկ Մեծ Բրիտանիայում British Airways ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները ,Հիթրոուե օդանավակայանի աշխատակիցների ցույցերի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս