Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր լուսահոգի պրոդյուսեր, նույն այդ դատական նիստերի դահլիճում իր գործով առաջին դատական նիստի ժամանակ ողբերգականորեն կյանքից հեռացած Արմեն Գրիգորյանի գործով հիմնական դատալսումները: Հիշեցնենք՝ Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը:
Այսօրվա դատական նիստին ներկա էին գործով մեղադրող դատախազն ու Արմեն Գրիգորյանի պաշտպանական կողմը:
Պարզվեց՝ վկաները նիստին չէին ներկայացել: Նշվեց, որ մի մասի դեպքում կար ծանուցման խնդիր, և եթե վկաները կրկին չներկայանան, դատավորը որոշեց հարկադրաբար բերման ենթարկել վկաներ Տիգրան Փամբուկյանին, Հունան Հակոբյանին ու Սուրիկ Հանեսյանին: Մնացած վկաներին՝ Վարդան Դավթյանին, Գոռ Վարպետյանին, Կարեն Պալույանին և Արտյոմ Թումանյանին դատարանը որոշեց կրկին ծանուցել հաջորդ դատական նիստի վերաբերյալ: Վկաների բացակայության պատճառաբանությամբ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով ապրիլի 6-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը նախ ձերբակալվեց, ապա ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությամբ կալանավորվեց ազատ խոսքի համար, կալանավորվեց ընդամենը կարծիք հայտնելու համար, կալանավորվեց այն դեպքում, երբ բացակայում էին կալանավորման բոլոր հիմքերը: Արմեն Գրիգորյանը նախ ձերբակալվեց մասկի-շոուով, ապա կալանավորվեց այժմ «Աբովյան» ՔԿՀ-ում իր կալանքը կրող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում