Բաժիններ՝

Ո՞ր ավտոբուսները, ո՞ր ուղղություններով և ի՞նչ ժամկետներում են մտնելու երթևեկություն. Տիգրան Ավինյան

«Տրանսպորտի վարչության հայտարարած մրցույթները գրեթե բոլորը կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների. մասնակից չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Տասն օրից կրկնակի մրցույթ կհայտարարվի այդ ուղղությամբ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Շաբաթ-կիրակի «Երևանտրանսի» տարածքում վրացի գործընկերները, ովքեր եկել էին հրավերով, մեր վարորդների հետ երկրորդ, նախավերջին նախապատրաստական փուլն էին իրականացնում: 80 վարորդ գործնական և տեսական պարապմունքներից ստացավ նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը կլինի այս շաբաթվա ընթացքում: Վարորդների համալրման աշխատանքները դեռ շարունակվում են: Դեռ ունենք թափուր տեղեր, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք կսպասարկեն մեր բնակչությանը»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստը հստակ ժամանակացույց ունենալ, թե ո՞ր ավտոբուսները, ո՞ր ուղղություններով և ի՞նչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:

«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնեք: Այս շաբաթ վերջնական բոլոր հարցերը լուծվելու են՝ կապված մաքսազերծման հետ»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս