Բաժիններ՝

Ֆրանսիայի օդանավակայանները չվերթների չեղարկումը կերկարաձգեն գործադուլների պատճառով

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) այսօր ավիափոխադրողներից պահանջել է կիրակի և երկուշաբթի օրերին երկարաձգել չվերթների թվի կրճատումը Փարիզի «Օռլի» և մի քանի այլ օդանավակայաններում: Պատճառը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ավիակարգավարների հայտարարած գործադուլն է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) ավիաընկերություններից պահանջել է ավիակարգավարների գործադուլի պատճառով չեղարկել կիրակի օրը Փարիզի «Օռլի» օդանավակայանում իրենց թռիչքների 33%-ը, իսկ երկուշաբթի օրը՝ 20%-ը», – հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։

Ինչպես հաղորդում է BFMTV-ը, բացի Փարիզի «Օռլի»-ից, այդ միջոցառումը կվերաբերի Լիոնի և Մարսելի օդանավակայաններին. նրանք ստիպված կլինեն չեղարկել կիրակնօրյա չվերթների 20%-ը։ Չվերթների թվի կրճատումը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ։

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայաններին կերոսինի մատակարարումը լուրջ խնդիր է դարձել Նորմանդիայի TotalEnergies ընկերության նավթավերամշակման գործարանում հերթական գործադուլի պատճառով։

Այս կապակցությամբ Ֆրանսիայի կառավարությունը հրամանագիր Է հրապարակել գործարանի աշխատանքը վերսկսելու և աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանը հարկադրաբար ներգրավելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի