Կուտակումների մասին խոսելն անշնորհակալ գործ է, բայց, այո, վտանգը կա. Ալեն Սիմոնյան

Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների համար բոլոր տեղերից միջնորդություն կա՝ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում։

«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջապես Արցախի իշխանություններն են մասնակցում և Արցախի իշխանություններն են խոսում։ Դրանք մասնավորապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր են։ Պայմանագրի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով՝ հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջնորդությունն է։ Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց կան նախաձեռնություններ Միացյալ Նահանգների կողմից, որը բավականին ակտիվ է, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  նշեց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին եղած կուտակումների վերաբերյալ տեղեկություններին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ կուտակումների մասին խոսելը, ինչ-որ տարածքներ ասելը բավականին անշնորհակալ գործ է։

«Կարող եմ ասել, որ այո, վտանգը միշտ կա, մասնավորապես՝ վերջերս, երբ մենք համադրում ենք հայտարարությունները, գործողությունները և այն խոսույթը, որը  ադրբեջանական մամուլում կա, և Ադրբեջանի փորձագետները հանդես են գալիս, ապա տեսնում ենք, որ դրա հավանականությունը բավականին բարձր է։ Կլինի՞, թե՞ չէ, դրա մասին որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, մենք հնարավորինս գտնվում ենք պատրաստ վիճակում՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս