Բաժիններ՝

Իրանի պաշտպանության նախարարությունը նոր անօդաչու սարքեր կներկայացնի

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին այսօր խոստացել է ներկայացնել «նոր ձեռքբերումները» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում։

«ԱԹՍ-ների արտադրության բնագավառում մենք նոր ձեռքբերումներ ունենք, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում», – Աշտիանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը։ Իրանը վերջին տարիներին իրականացնում Է սպառազինությունների մշակում։

Մասնավորապես, փորձարկվել է նոր սերնդի Mersad-16 իրանական բազմանպատակ զենիթահրթիռային համակարգը։ Իրանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ սպառազինության մեջ է հայտնվել Paveh նոր թևավոր հրթիռը, որի թռիչքի հեռահարությունը հասնում է 1650 կիլոմետրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս