Ձերբակալվել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/298597553_1467758637030611_6161817223160123513_n.jpg)
«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին դատախազությունից:
Հարցին՝ ինչի մեջ է մեղադրվում տնօրենը, դատախազությունից առայժմ չեն մանրամասնում:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
Պայթյունի հետեւանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առեւտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: