Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. այսօր կկայանան «Լայպցիգ»-«Մանչեսթեր Սիթի», «Ինտեր»-«Պորտու» խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 22-ին կկայանա «Փլեյ-օֆֆ»-ի ևս երկու հանդիպում:

Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ` «Սան Սիրո» մարզադաշտում, կընդունի պորտուգալական «Պորտու»-ին: Ընդհանուր առմամբ՝ այս թիմերը միմյանց դեմ 4 հանդիպում են անցկացրել. 2 անգամ հաղթել է «Ինտեր»-ը, մեկ անգամ` «Պորտու»-ն, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

Օրվա մյուս խաղում գերմանական «Լայպցիգ»-ը տանը կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Երկու թիմերը մեկական անգամ են հաղթանակ տոնել իրար դեմ խաղերում:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս