«Արցախում Ալիևի ցանկությամբ իրեն հարմար մարդկանց թողնելու պահանջները համահավասար է ինքնասպանության հետ». Գառնիկ Դավթյան

Ադրբեջագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանին որևէ զիջում բերել է ՄԻՄԻԱՅՆ ողբերգական կորուստների…2020թ. նոյմբերի 9ից – մինչ օրս Հայաստանի սուվերեն տարածքների կորուստները ու զոհերը վկա:

Արցախում որևէ պարագայում Ալիևի պահանջներին զիջումների ցանկանալ գնացողները պարզապես համաձայնում ու մաս են կազմում Արցախի կործանման Ադրբեջանի պլանին:

Կլինի՛ Ռուբեն Վարդանյանը, կլինի՛ Պողոս Կիրակոսյանը (վերացական օրինակ է), թե կլինի՛ այլ մարդ՝ չպետք է Արցախից որևէ մեկին հեռացնելու պահանջին տուրք տալ…դա անընդունելի է…դա իմ խորին համոզմամաբ Արցախի կործանման սկիզբնա (յուրաքանչյուր զիջման ադա վերաբերվում):

Արցախում Ալիևի ցանկությամբ իրեն հարմար մարդկանց թողնելու պահանջները համահավասար է ինքնասպանության հետ:

Առանց Արցախ չկա Հայաստան…չկա Հայկական որևէ բան:

Տեսանյութեր

Լրահոս