Բաժիններ՝

Որ գազալցակայանում գազ կա՝ արագ-արագ լցնում են. լավ չեն նստեցնում, նույն գինը վճարելով՝ քիչ ես քշելու. վարորդ

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով  զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:

Վարորդները 168am-ին փոխանցեցին, որ դժվար է գտնել գազալցակայաններ, որտեղ  գազ է լինում,  իսկ որտեղ էլ  կա՝ պարբերաբար հերթ է գոյանում։

«Որ գազալցակայանում գազ կա՝ արագ-արագ գազը լցնում են։ Պարզ է, որ  լավ չեն նստեցնում գազը և, փաստացի վճարելով  նույն գինը՝ շատ ավելի քիչ ես քշելու»,- նշեց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ  գերադասել է բեզնին լցնել, գազի փոխարեն։

Կարդացեք նաև

«Ոնց հասկացել եմ հայտարարությունից՝ երկու օր չի լինելու, տեսնենք։ Ինձ գազալցակայաններից մեկում ասել էին, որ փետրվարի 18-ից ժամը 10:00-ից մինչև երկուշաբթի 10:00-ն գազ չի լինելու»,- ասաց մեկ այլ վարորդ։

«Այսօր լցրեցինք, գուցե վաղն էլ լցնենք, բայց որքա՞ն ժամանակով է այս խնդիրը լինելու, ինչպե՞ս հասկանանք, թե սահմանված ժամանակահատված ասելով՝ ինչ նկատի ունեն»,- հավելեց վարորդը։

Նշենք, որ հայտարարության մեջ նշված է, որ հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով,  տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու  և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի  ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս