ԱՄՆ-ն հեռահար հրթիռներ կտրամադրի Ուկրաինային
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-153.jpg)
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրվող 2.2 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մեջ կներառի հեռահար հրթիռներ, որոնք հնարավորություն կտան կրկնապատկել հարձակման հեռահարությունը:
2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային տրամադրած ռազմական օգնությունը կազմում է ընդհանուր ավելի քան 29.3 մլրդ դոլար:
Փաթեթը ներառում է ցամաքային բազավորման փոքր տրամաչափի ռումբեր, որոնք կարող են խոցել թիրախները՝ 150 կմ հեռավորության վրա: