Ի՞նչ եք ուզում էս չարքաշ ժողովրդից. չենք գաղթելու, սա մեր երկիրն է. տոնավաճառի աշխատակից

«Չարչի, թափառական ու սոված»,- այսպես բնութագրեց իր վիճակը «Մալաթիա» տոնավաճառի փակման դեմ բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը, ապա հիշեցրեց՝ 1990-ականներին, երբ այսօրվա տոնավաճառի տարածքում որևէ շինություն չի եղել, տոնավաճառի ղեկավարների և մեր շնորհիվ է ստեղծվել այն, ինչ այսօր կա:

«Բանվորներին հավասար քար ու ավազ ենք կրել, ուզում ենք հասկանալ` ի՞նչ են ուզում այս չարքաշ ժողովրդից»,- դժգոհեց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվելու է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս