«Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը Արցախի 75% -ը կորսված չէր…». Հենրիխ Դանիելյանը հիշեցնում է Սասուն Միքայելյանի հիշողությունը

ՀՀԿ երիտասարդական կազմակրպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր.

❗️Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը Արցախի 75% -ը կորսված չէր։

Մեր հայրենիքի ամեն սանտիմետրը պահպանվում էր բանակի և բանակում ծառայող զինորի հաշվին:

❗️Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը, մեր բանակը պարտության էր մատնում թշնամուն ( 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ), Ալիևը վախվորած պնդում էր, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ ամենը՝ Հայոց բանակի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ էր:

❗️Մինչ քո ու Նիկոլի իշխանության գալը Հայաստանի սուվերեն տարածքում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, չկային մեկ պարզ պատճառով՝ Հայոց բանակն էր պաշտպանում երկրի անվտանգությունը։

❗️Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը, Բերձորի միջանցքը տասնամյակներ շարունակ բաց էր և մարդիկ անարգել մուտք ու ելք ունեին միայն Հայոց բանակի շնորհիվ։

❗️Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը ՀՀ ՊՆ նախարարը չէր հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց և հանձնում այդ տարածքները թշնամուն:

❗️Մինչև քո ու Նիկոլի իշխանության գալը Հայաստանի ոչ մի ղեկավար Ադրբեջանի նախագահին չէր անվանում կառուցողական և կիրթ, այնուհետև մի գրչի հարվածով հանձնում Արցախի 75%-ը:

❗️Դու ու Նիկոլը հանրության շրջանակում այլևս ասոցացվում եք պարտության, դավաճանություն և կապիտուլյացիայի հետ:

Հ.Գ. Հայաստանը ի դեմս ձեզ չունի ղեկավարություն: Հայաստանը ունեցե’ լ է, ունի՛ և ունենալու՛ է փառապանծ բանակ։ Ձեր օրոք Հայ զինվորը, Հայոց բանակը չի՛ պարտվել, այլ դավաճանվել է: Դուք վառ ապացույց եք նրա, թե ի՞ նչ է լինում, երբ առյուծների բանակը ղեկավարում են ոչխարները: Իսկ երբ առյուծներին ղեկավարում էին առյուծները, մեր բանակը միայն հաղթանակներ էր գրանցում»։

Տեսանյութեր

Լրահոս