Բաժիններ՝

Աներևույթ աչք, որից փախչել հնարավոր չէ

Աստծո ամենատես աչքի մասին Դավիթ Մարգարեն իր սաղմոսում ասում է․ «Չի ննջում ու քուն չի մտնում Իսրայելի պահապանը»։

Աստված սուրբ է, Նրա աչքերը մաքրամաքուր են ու կարող են տեսնել ամենածածուկ արարքները։ Սակայն, շատերը չեն ցանկանում կարևորություն տալ այս աներևույթ աչքին, համարելով, որ այն հեռու է իրական լինելուց։ Ու շատերս պարզապես այդ ամենից փախչելու համար ուրանում ենք Աստծուն ու Նրա գոյությունը՝ փակելով մեր աչքերը։ Իսկ, երբ հասկանում ենք, որ Նրա ամենատեսությունից փախչելը անհնար է, փորձում ենք մոռացության տալ Նրա գոյությունը։

Այս կերպ վարվելով, իրականում մենք ավելի ենք կենտրոնացնում այդ աներևույթ աչքը մեզ վրա ու այն Դամոկլյան սրի պես սպառնալիորեն մնում է շատերիս գլխավերևում։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ իրենց անհավատությամբ, անտարբերությամբ, կկարողանան խուսափել այդ աչքից, սխալվում են։

Աստված տեսնում է ամենքիս լավ ու վատ գործերը ու մշտապես նրա աչքը մեզ է ուղղված, սակայն Տիրոջ հայացքի մեջ ավելի շատ տրտմություն ու կարեկցանք կա, քան բարկություն, քանի որ Աստված չի կամենում վատը կամ մեղավորների մահը, Նրա նպատակը մեզ չար ճանապարհից հետ բերելն ու ապրեցնելն է։ Եթե մի պահ կանգնենք ու հետ նայենք, ապա կտեսնենք, որ այդ աչքը այն հայրական աչքն է, որ կամենում է մեզ տեսնել դարձի եկած ու սխալական կյանքից հրաժարված։

Կարդացեք նաև

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս