Բաժիններ՝

Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության. Աչաջուրի վարչական ղեկավար. «Փաստինֆո»

Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը:

«Պավլիկը մարզիկ էր, տարբեր մրցանակների էր արժանացել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, չի հասցրել դասի գնալ, տարել են բանակ: Աշխույժ, ակտիվ երեխա էր, դպրոցում լավ էր սովորում»,- նշեց Ղալթախչյանը:

Նրա խոսքով՝ Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:

«Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության»,- ասաց Աչաջուրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում`Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս