Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Էդմոն Մարուքյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/Edmon-Maruqyan-3.jpg)
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան Թվիթերում գրել է.
«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։
Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»։