«Սպարապետի գլուխն եք կորցրել, այ Ազգն ու Արցախն ուրացող թուրք-ադրբեջանական շահերի սպասարկուներ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ՔՊ-ական պսեւդոգեներալ երեսփոխանը քննադատում է 1998-ի ազգային ուժերի ու գործիչների փաթեթային մոտեցումն Արցախի հարցում, ուզում եմ ասեմ՝ Վազգենը գլուխը բարձրացներ ու լսեր քո խոսքերը…

Պարզ է չէ, պամպերսն էլ քեզ ու քո նման կապիտուլյանտներին չէր օգնելու։

Սպարապետի գլուխն եք կորցրել, այ Ազգն ու Արցախն ուրացող թուրք-ադրբեջանական շահերի սպասարկուներ։

Էն աշխարհում մինչև ահեղ դատաստանը Վազգենին ու Ավոյին, Լեոնիդին ու Դուշման Վարդանին եք պատասխան տալու։

Մենք էլ, որ թույլ տվեցինք ձեր նման կապիտուլյանտ թրքասերներն իշխանություն վերցնեին»։

Տեսանյութեր

Լրահոս