«Կաշենի հանքավայրը 20 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի ամենամոտ բնակավայրից». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահ է, որ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը բնապահպանական հարցերով փակելը, բնականաբար, պատրվակ է։

«Բացի այն, որ Կաշենի հանքավայրը պահպանում է  բոլոր ստանդարտները, նաև Կաշենի հանքը շուրջ 20 կմ հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտիկ բնակավայրից և ջրային որևէ ռեսուրսի մոտ չի գտնվում։ Իրականում, նույնիսկ այս պատրվակը հիմնավոր չէ։ Այնինչ մենք հիմնավոր տարբեր խնդիրներ ունենք բարձրաձայնելու, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց պետք է պատասխան տա ադրբեջանական կողմը։

Նրանց կողմից սա պարզապես պատրվակ է և ցանկացած պահի կարող են հայտնվել նաև այլ պատրվակներ և կիրառվել ադրբեջանական իշխանությունների կողմից»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը ոչ միայն  խախտում է մարդու միջազգային իրավունքները, այլև խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ նշված է Բերձորի ճանապարհի անվտանգության և անձեռնմխելիության մասին։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս