Բաժիններ՝

Վարդանիկը կարգավիճակ կստանա՞. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2012-ի հոկտեմբերի 16-ին Գյումրիի քաղաքապետարանում կատարված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացում, վատնում) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում, մի խումբ անձանց ներգրավմամբ չարաշահումներ, խոշոր չափերի յուրացում)։

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Այդ քրգործի շրջանակներում նախաքննություն է կատարվել և նախաքննության ընթացքում ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումների արդյունքներն ուղարկվել են ոստիկանություն։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,– փոխանցել է վարչության աշխատակիցը։

Ըստ մեր աղբյուրների, այս գործի շրջանակներում Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել։ Արդյո՞ք նա քրգործում որևէ կարգավիճակ կստանա, թե կհամալրի այն նախկին պաշտոնյաների շարքը, ովքեր նմանատիպ հոդվածներով քրգործերով, նույնիսկ, որպես վկա չեն անցնում, ցույց կտա ժամանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս