Էրդողանը Պուտինի ու Զելենսկու հետ կքննարկի հացահատիկի միջանցքին առնչվող հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Պիտի քննարկեն հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Կիրակի հեռախոսազրույցներ կունենամ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններ կլինեն նաև պարոն Զելենսկու հետ», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով TRT World համաժողովում։

Էրդողանը պնդել է, որ Անկարայի բոլոր գործողություններն իբր ուղղված են սևծովյան տարածաշրջանում խաղաղության հասնելուն։

Նա հիշեցրել է, որ Անկարայի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։

Տեսանյութեր

Լրահոս