«Պաշտոնաթող նախագահներին թիկնազոր տրամադրելը լուրջ բեռ է պետության համար». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձավ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքներում կատարված փոփոխություններին, որի արդյունքում ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացվում և դառնում է Նիկոլ Փաշինյանին ենթակա կառույց։

Ըստ իշխանական պատգամավորի, ընդհանրապես անվտանգային համակարգում իրականացվում են շրջադարձային բարեփոխումներ, և նշված նախագիծն այդ բարեփոխումների բաղադրիչներից է։

«ԱԱԾ-ից հանվում է այն ծառայությունը և ծառայությունները, որոնք ԱԱԾ բուն գործառույթների մեջ չեն մտնում։ Դրանով թեթևացնում ենք ԱԱԾ բեռը, բոլորիս հայտնի է, որ այդ ծառայությունն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում։ Կարևորվում է ՊՊԾ դերն ու նշանակությունը և առանձին կարգավիճակ տալով՝ ապահովվում է նաև այդ ծառայության զարգացումը»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է ՊՊԾ-ի՝  Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ անցնելուն, Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին էլ ՊՊԾ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանն ունի նույն լիազորությունները, ինչը կունենա նաև բարեփոխումներից հետո։

Կարդացեք նաև

«ԱԱԾ-ից դուրս է գալու նաև արտաքին հետախուզության ծառայությունը, ինչը ևս շատ կարևոր ծառայություն է։

Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահներին որոշ ժամանակ հետո թիկնազոր չտրամադրելուն, ապա ասեմ, որ սա պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ վերանում է այն անհրաժեշտությունը, որով պետք է թիկնազոր տրամադրվի։ Երկրորդը՝ պետության վրա սա շատ լուրջ բեռ է»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս