Կրեմլը պատրաստ է ՌԴ-ում կազմակերպել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Ռուսաստանը պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունն՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», – համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Խոսելով ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, որը կարող է տեղի ունենալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում, Պեսկովը հայտնել է, որ նման հանդիպում անցկացնելու գաղափար կա:
«Նախաամոնորյա նման հանդիպում անցկացնելու գաղափարներ կան: Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնականացվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Եթե փոխըմբռնում լինի նաև (Ալիևի և Փաշինյանի – խմբ.) հանդիպման հետ կապված, ապա մենք ձեզ կտեղեկացնենք», – եզրափակել է Պեսկովը։