Ո՞ր նախաճաշն է կանխում ուղեղի ծերացումը
Նախաճաշը կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Իսկ ի՞նչ ուտել ուղեղի աշխատանքը բարելավելու համար: shantnews-ի փոխանցմամբ՝ «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ընթացքում հաղորդավար և բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն այս հարցն ուղղել է տաղավարում գտնվող հանդիսատեսին:
Նախաճաշի օգտակարության մասին հանդիսատեսից բժիշկը դրական պատասխան է ստացել, բայց և նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք մենք ուտում նախաճաշին:
Նախաճաշը բարելավում է ուղեղի աշխատանքը և պաշտպանում դեմենցիայից, միանգամայն վստահ նշել է նա: Ընդ որում՝ բժիշկը խորհուրդ է տվել առավոտյան ուտել ոստրե և ծովամթերք:
«Բժիշկները կարծում են, որ դա զգալիորեն դանդաղեցնում է ուղեղի ծերացումը, որքան էլ դա ծիծաղելի հնչի»,- ասել է բժիշկ Մյասնիկովը։
Հաղորդման ընթացքում բժիշկը խոհարարի հետ միասին բացահայտել է ծովամթերքներից հատկապես ձկան մասին ողջ ճշմարտությունն ու օգտակարությունը, ինչպես նաև քննարկել են խորհրդային տարիներին գոյություն ունեցող «ձկան օրերի» պրակտիկան։