Բաժիններ՝

Օտարերկրացին մեղադրվում է փողերի լվացման մեջ

Վրաստանում հետապնդվում է օտար երկրի քաղաքացի, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Վրաստանի դատախազ Բեքա Կվիցիանին այսօրվա ճեպազրույցում հանրությանը տեղեկացրեց, որ խոսքը 7 միլիոն լարիի մասին է, որը մեղադրյալը մուտքագրել է վրացական բանկում բացված անձնական հաշիվներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տեղեկության համաձայն՝ նա գումարը հաշիվներին մուտքագրել է Բաթումիի բանկերից մեկում։

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով։ Դատախազության հայտարարության համաձայն՝ ենթադրյալ հանցագործը ձերբակալված չէ, իսկ հետաքննության ընթացքում նրա հաշիվների վրա կալանք է դրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031