Հակառակորդի կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Տեսանյութեր

Լրահոս