Փաշինյան,դու վարչապե՞տ ես,թե՞ բողոքի գրքում թվիտ գրող. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Փաշինյան, դու վարչապե՞տ ես, թե՞ բողոքի գրքում թվիտ գրող։

Հերիք է բողոքես …

Դու աշխատավարձ ստանում ես ոչ թե թվիտ գրելու համար, այլ սահմանների անառիկությունն ու պետության անվտանգությունն ապահովելու։

Չե՞ս ջոկում, պետություն առաջնորդելը քո բան չէ։

Քո բողոքները ոչ մի պետություն բանի տեղ չի դնելու, քանի որ որեւէ մեկը չի կարող հարգել սեփական ազգի երազանքը թաղողին ։

Զենք չես կարողանում բերել, հող չես կարողանում պահել, բանակցություններում պետական շահ չես կարողանում սպասարկել. մնացել ես վարչապետի աթոռից կպած, որ ի՞նչ անես։

Ասա՝ քեզ ի՞նչ ու ինչքա՞ն է պետք, ազգովի հավաքենք ու տանք քեզ, միայն թե գնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930