ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահին ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԼՂ հակամարտության, Բաքվի հետ հարաբերությունների հարցերում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս