ԵՀ-ն 1,69 մլրդ եվրո է հատկացրել մինչեւ 2027 թ.-ը ԵՄ-ի ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացմանը
Եվրահանձնաժողովը 1,69 միլիարդ եվրո է տրամադրել մինչեւ 2027 թվականը Եվրամիության ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացման նախագծերին: Նոյեմբերի 10-ին այդ մասին հայտնել է տրանսպորտի հարցերով եվրակոմիսար Ադինա Վելյանը ՝ ներկայացնելով Միության տարածքում ռազմական փոխադրումների պարզեցման ոլորտում Եվրամիության գործողությունների պլանը:
«Մենք արդեն ֆինանսավորում ենք ենթակառուցվածքի ոլորտում կրկնակի նշանակության նախագծերը: Մենք առանձնացրել ենք մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակահատվածի համար ռազմական կարիքների բյուջեն, որը կկազմի 1,69 միլիարդ եվրո»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: