Բաժիններ՝

58-ամյա տղամարդը գողություն էր արել համագյուղացու տնից

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: Պարզվեց, որ նա բացել էր տանը կից պահեստարան-տնակի կախովի փականը և գողացել տարբեր սարքավորումներ։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառել էր 400 հազար դրամի վնաս:

Կասկածվողը հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ թթվածին արտադրող սարքը հիմա էլ իրենց տանն է, իսկ մյուս սարքերը վաճառել է անծանոթ մեկին:

Թթվածին արտադրող սարքն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս