Բաժիններ՝

Սի Ծինպինը Շոլցին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը գլոբալ անկայունության ֆոնին

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների եւ անկարգությունների ֆոնին:

Այդ մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՛ «ՉԺՀ-ն եւ Գերմանիան առաջատար տերություններ են, որոնք ազդեցություն ունեն (միջազգային ասպարեզում),- ասել Է Չինաստանի ղեկավարը:- Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, երբ քաոս Է դիտվում, մեր երկրները պետք Է համագործակցեն ձեռք-ձեռքի տված»:

Ինչպես ճշտել Է Սի Ծինպինը, չինական կողմը կարծում Է, որ այդ կերպ Պեկինը եւ Բեռլինը «կկարողանան Էլ ավելի մեծ ավանդ ներդնել խաղաղության պահպանման եւ ամբողջ մոլորակի վրա զարգացման խթանման հարցում:

«Անհրաժեշտ Է սոսկ հարգել միմյանց, վերացնել տարաձայնությունները, փոխգործակցել եւ փորձի փոխանակում կատարել, համագործակցել փոխշահավետ հիման վրա: Եվ այդ ժամանակ Չինաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների զարգացման վեկտորը չի փոխվի»,- հավելել Է նա:

«Ես հավատում եմ, որ ձեր այցը կամրապնդի մեր փոխըմբռնումը եւ փոխադարձ վստահությունը, թույլ կտա խորացնել մեր երկրների միջեւ պրագմատիկ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»,- ամփոփել Է Սի Ծինպինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս