Բաժիններ՝

Բայդենը Բրազիլիայի նոր նախագահի հետ համագործակցության հույս է հայտնել

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Աշխատավորների կուսակցության թեկնածու Լուիս Ինասիու դա Սիլվային Բրազիլիայի պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 30-ին ավարտված ընտրություններում հաղթանակի առթիվ, նշելով, որ քվերակությունը եղել է ազատ եւ արդար: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Շնորհավորում եմ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ազատ, արդար եւ վստահության արժանի ընտրությունների արդյունքներով որպես Բրազիլիայի հաջորդ նախագահ ընտրվելու առթիվ,- ասված է փաստաթղթում:- Ես անհամբերությամբ եմ սպասում առաջկա ամիսներին եւ տարիներին մեր երկու երկրների միջեւ համագործակցության շարունակման համատեղ աշխատանքին»:

Հոկտեմբերի 30-ին Բրազիլիայում կայացել է ընդհանուր ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում քաղաքացիները քվեարկել են երկրի ապագա նախագահի եւ 12 նահանգների նահանգապետերի համար:

Արձանագրությունների 99,38 տոկոսի մշակումը ցույց է տվել, որ Աշխատավորների կուսակցության առաջնորդին պաշտպանել Է ընտրողների 50, 37 տոկոսը, մինչդեռ նրա պահպանողական մրցակից Ժայիր Բոլսոնարուին՝ 49,13 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս