![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի պատրաստակամություն․ պետդեպ
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/01-239.jpg)
Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած երկրի պատրաստակամությունը՝ ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն չունի մտավախություն, որ Ռուսաստանը վտանգել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Պատելը պատասխանել է․ «Եթե որևէ երկիր պատրաստակամություն հայտնի մեզ հետ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հարցում՝ օգնելով հասնել խաղաղ կարգավորման, մենք վստահորեն կողջունենք դա։ Սակայն մենք չենք տեսել որևէ ջանք Ռուսաստանի կողմի»։