Զելենսկին կոչ է անում Գ7-ին տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, քանի որ Ռուսաստանը Իրանից պատվիրել է 2400 հատ «Շահեդ» ԱԹՍ-ներ
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զենիթահրթիռային համակարգերը ոչնչացնում են ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի մի մասը։ Սակայն, հետևելով ուկրաինական հետախուզության տվյալներին, Ռուսաստանը միայն իրանական արտադրության 2400 «Շահեդ» ԱԹՍ է պատվիրել։
«Եվ այդ իսկ պատճառով, հարգելի պարոն կանցլեր, Միացյալ Նահանգների հարգելի նախագահ, կարևոր է, որ մենք ունենանք բավարար քանակությամբ հրթիռներ տրամադրված հակաօդային պաշտպանության և հակահրթիռային համակարգերի համար, և որ այդ համակարգերը ինտեգրված լինեն մեր պաշտպանական համակարգին: Վաղը Ռամշտեյնի ձևաչափով ես կխնդրեի, որ մեր պաշտպանության նախարարները քննարկեն դա»,- նշել է Զելենսկին։
Դիմելով Ֆրանսիայի նախագահին և Իտալիայի վարչապետին՝ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան մեծ անհամբերությամբ է սպասում SAMP-T համակարգերի մատակարարմանը, հնարավորության դեպքում՝ առաջիկա ամիսներին։
Հրապարակման պատրաստեց «Փակագիծ» տելեգրամային ալիքը