Բաժիններ՝

Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները երկրի տարածքում։ Այս մասին կիրակի հայտնել է ղրղզական 24.kg գործակալությունը։

Ըստ աղբյուրի, զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբերի 10-ից 14-ը Էդելվեյս բազայի կենտրոնում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։

Զորավարժություններին պետք է ներգրավվեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ստորաբաժանումները։

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններն անցկացվում են 2012 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս